Հաշվետվություն

36632327_2244085059154729_1999684383006523392_nԱվագ դպրոց մուտքի թարգմանական ջոկատի ստեղծագործական ճամբարի  

Հուլիսի 2-ից 4-ը Ավագ դպրոց ընդունվել ցանկացող սովորողների 15 հոգիանոց խումբը, որ ընտրել էր թարգմանական ջոկատը, ունեցավ հագեցած ուսումնական երեք օր։

Առաջին օրը ջոկատայինները ծանոթացան միմյանց և կրթահամալիրին, շրջեցին ավագ դպրոցով, ծանոթացան միջավայրին, ճանապարհեցին Թուրքիայի «Կարագյոզյան» վարժարանի՝ կրթահամաիրով հյուրընկալված և այդ օրը մեկնելու պատրաստվող սաներին։ Այնուհետև ՏՀՏ հմտությունների պարապմունք ունեցան, որի ընթացքում սովորողները ծանոթացան բլոգային ուսուցմանը, բացեցին իրենց բլոգը, ոմանք նաև իրենց էլեկտրոնային հասցեները։  Նույն օրվա երկրորդ կեսին սովորողները «Խարույկի» ձևաչափով հանդիպում-քննարկում ունեցան կրթահամալիր դիմած, կամավորական աշխատանքի եկած իրավագետ Նարեկ Եղիազարյանի հետ։ Արդյունքը՝ աուդիոնյութ, նկարաշար, սովորողների պատումներից։

Երկրորդ օրը սովորողները հանդիպեցին օտար լեզուների դասավանդողների հետ, բառախաղ խաղացին, արձանագրեցին, որ մի շարք բառեր տարբեր լեզուներում ունեն նման հնչողություն։ Օրը շարունակեցին զրույցով կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանի առանձնահատկությունների, ընտրությամբ առարկաների, ժամաքանակի մասին, իմացան դասավանդողին ընտրելու հնարավորության մասին։

Ծանոթացան նաև նախագծային ուսուցմանը։ Նախագծային աշխատանքում յուրաքանչյուր մասնակցի անելիքների մասին խոսեցին։
Օտար լեզուների դասավանդողների հետ նոր խաղ խաղացին, որի ընթացքում սովորեցին արդեն մի քանի նախադասություն։
Խաղից հետո օտար լեզուների դասավանդողները ներկայացրին իրենց ծրագրերը, լեզվի ուսումնասիրման նպատակներն ու հեռանննկարները։

Օրվա վերջում սովորողները լողացին կրթահամալիրի լողավազանում։

 

 

This slideshow requires JavaScript.

 

Երրորդ օրը ճամբարականները սկսեցին մեդիագրագիտության դասով, այնուհետև թարգմանական աշխատանք կատարեցին և հրապարակեցին իրենց բլոգներում (1, 2), մի քանի աշխատանք էլ հրապարակվել է «Թարգմանիր» պատանեկան ամսագրում։

Նույն օրը ճամբարականները խաղ-քննարկում ունեցան հասարակագիտութուն դասավանդող Վահրամ Թոքմաջյանի հետ։ Օրվա վերջում, որպես ամփոփում, կազմակերպեցին, նկարահանեցին և տեսահոլովակ պատրաստեցին իրենց սովորած օտար լեզուների կիրառմամբ։

 

 

This slideshow requires JavaScript.

Ճամբարի ավարտին ճամբարականների զգալի մասը կնքել էր ուսման պայմանագիրը, կազմել սեփական ուսումնական պլանը և պատկերացնում էր իր ուսումը կրթահամալիրում։

Իսկ մենք՝ ջոկատի պատասխանատուներս, Կրթահամալիրի ավագ դպրոցում սովորելու դիմած պատանիներին, չնչին բացառությամբ, երաշխավորում ենք մեր կրթահամալիրում սովորելու։

Թողնել մեկնաբանություն