«Սասունցի Դավիթ»

MG_0365
«Սասնա ծռեր» ներկայացման աֆիշից

 

Նախագիծ

Նպատակը— Էպոսի համահավաք բնագրի ընթերցում, էպոսի միջոցով ազգային հոգեբանության ու արժեքների ուսումնասիրում։

Արդյունքը՝ խաղ-մրցույթ էպոսի թեմաներով։

Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողները

Ընթացքը

  1. Էպոսի ընթերցում մանրամասների քննարկում։
  2. Էպոսի կերպարների վերլուծություն, էսսեներ էպոսի թեմաներով, Էսսեների հրապարակում։
  3. Սասնա տարազի ուսումնասիրում, նախագծում, պատրաստում (համագործակցություն տեխնոլոգիայի հետ)
  4. Երգ-պարով ընդմիջումի նախապատրաստում (համագործակցություն երգի-պարի դասավանդողի հետ)
  5. Խաղ-մրցույթի նախապատրաստում.
  • Կանոնները.
    Մրցույթը 4 փուլով է, մրցում են 5 հոգուց բաղկացած երկու թիմեր, որոնք ունեն իրենց ավագները։ Բացի թիմերի բուն կազմից կան նաև «թիկնապահների» խմբեր՝ թիմերի թիկունքներում։ Նրանք անհրաժեշտության դեպքում օգնում են խմբին՝ գտնելու պատասխանը, ուշադիր են լինում, որ վարողն անաչառ լինի։ Եթե թիմը հարցին չի կարողանում պատասխանել, պատանդ է ուղարկում իր թիկնապահներից մեկին։ Հետագայում կարող է տրաժարվել միավորից և հետ բերել իր թիկնապահին։ Կարող է կուտակել միավորներ՝ չազատելով ընկերներին։ Վարքը գնահատվում է խաղի վերջում՝ ժյուրիի կողմից։ Ժյուրին ձևավորվում է դասավանդողներից։ Գնահատվում է ոչ միայն հարցերի պատասխանի ճշտությունը, այլև խմբի համագործակցությունը միմյանց հետ, վերաբերմունքը միմյանց, ընկերների, ընդհանրապես այդ պահին իրենց շրջապատողների նկատմամբ։

Առաջին փուլում հարցերը քննարկման առարկա եղած  թեմայից են՝ բոլոր 4 ճյուղերից։ Հարցերն ընտրվում են պատահական՝ սկուտեղում եղած թերթիկներից. սկուտեղը մատուցում է չմրցող սովորողներից մեկը. պատասխանը գրված կա վարողի մոտ, համեմատվում են տրված և եղած պատասխանները։ Եթե մի թիմը չի կարողանում պատասխանել իրեն առաջարկված հարցին, պատասխանում է մյուս թիմը և լրացուցիչ միավոր հավաքում։ Այս փուլում խաղարկվում է 6 հարց։

Խաղի երկրորդ փուլում թիմերն իրենք են իրար հարցեր տալիս։ Հարցերը ձևակեպված են լինում նախօրոք, խաղի ժամանակ ընտրում են՝ ո՛ր հարցը տան։ Իրենք ժյուրիին ներկայացնում են իրենց պատասխանը՝ գրավոր, որի հետ համեմատվում է տրված պատասխանը։ Հարցը պիտի այնպիսին լինի, որ միանշանակ պատասխան ունենա։ Խաղարկվում է 3-ական հարց։
Խաղի երրորդ փուլում հարցեր տալիս են ունկնդիրները՝ յուրաքանչյուր թիմին 2-ական հարց։
Չորրորդ փուլում մրցում են ավագները։ Հարցեր տալիս է դասավանդողներից մեկը։ Հարցը լինում է տրամաբանական կամ հոգեբանական։ Պատասխանը ճիշտ է համարվում, եթե բավարարում է հարցի հեղինակին։ Տրվում է մեկական հարց։

Մրցույթն ընդմիջվում է երգ-պարով։

Արդյունքներ

1 , 2 , 3 և այլն

Պատկերաշար խաղ-մրցույթից

ՆԱԽԱԳԻԾ՝ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ-2023

Թողնել մեկնաբանություն